19.04.2025
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
prev Նախորդ նորություն

Լռելը հանցակցութուն է. Արցախում զոհվածների հարազատները բաց նամակ են հղել Կամո Վարդանյանին

2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատները բաց նամակ են հղել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին՝ պահանջելով հանդես գալ հրապարակային հայտարարությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։


Նրանք նշել են, որ ավելի քան 9-ամսյա շրջափակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, իրենց հարազատները, չխնայելով սեփական կյանքը, դիմակայել են ադրբեջանական ագրեսիային և փրկել Արցախի 120 հազար բնակչությանը ցեղասպանական ոչնչացումից։


«Պաշտպանության բանակի մարտիկների և աշխարհազորայինների անձնազոհության բազմաթիվ դրվագների մասին տարբեր առիթներով խոսվել է, սակայն դրան զուգահեռ մենք ականատես ենք լինում ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվող կեղծ և մանիպուլյատիվ հայտարարությունների այն մասին, թե իբր արցախցիները չեն կռվել։ Վերջին նման օրինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անբարոյական հայտարարությունն է»,–ասվում է հայտարարության մեջ։


Արցախցիներին մտահոգում է, որ Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը, որը 2023–ի սեպտեմբերին ի պաշտոնե ղեկավարել է Արցախի պաշտպանությունը, շարունակում է լռություն պահպանել՝ պաշտոն զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարությունում։


«Մենք՝ 2023 թվականի ագրեսիայի զոհերի հարազատներս, պահանջում ենք Կամո Վարդանյանից անհապաղ հանդես գալ մարտական գործողությունների վերաբերյալ հստակ հայտարարությամբ, որովհետև գտնում ենք, որ առաջին հերթին հենց ինքը պետք է խոսի և փաստերով լռեցի պառակտիչ և մանիպուլյատիվ այդ խոսույթը»,–նշվում է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատների բաց նամակում։


Նրանք շեշտում են, որ իրենց բաց նամակին չարձագանքելը կհամարեն հանցակցություն այդ պառակտիչ երևույթին և անարգանք իր ղեկավարած բանակի զոհված զինծառայողների և նրանց հարազատների նկատմամբ։


 

Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Երևանին և Անկարային
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար