3.05.2025
Լավրովը մեղադրել է ՆԱՏՕ-ին «սառը պատերազմի» կլիման վերստեղծելու փորձի մեջ
22.09.2017
Լավրովը մեղադրել է ՆԱՏՕ-ին «սառը պատերազմի» կլիման վերստեղծելու փորձի մեջ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անցած տարիներին ազնվորեն անցել է «սառը պատերազմի» ժառանգությունից ազատվելու ուղին, սակայն չի հանդիպել արևմտյան գործընկերների կողմից աջակցության։ «Վերջին քառորդ դարում մեր երկիրը, չնայած փորձություններին, ազնվորեն անցել է սառը պատերազմի ժառանգության վերացման ուղու իր մասը, շատ բան է արել՝ Եվրաատլանտյան գոտում, և ընդհանուր առմամբ աշխարհում վստահության և փոխըմբռնման ամրապնդման համար»,-նշել է նախարարը։Լավրովն ընդգծել է, որ դա չի հանդիպել արևմտյան գործընկերերի կողմից փոխադարձության, ովքեր փորձում են այսօրվա իրողություններին հարմարեցնել բլոկային դիմակայության դարաշրջանի ռուդիմենտար (մնացուկային) ինստիտուտները։ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ձգտում է վերստեղծել սառը պատերազմի կլիման և հրաժարվում է կյանքի կոչել 90-ականների՝ հանդիսավորությամբ հռչակված ԵԱՀԿ տարածքում հավասար և անքակտելի անվտանգության սկզբունքը։«Արևմուտքն իր քաղաքականությունը կառուցում է «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով՝ անցնելով դեպի արևելք ՆԱՏՕ-ի անխափան ընդլայնման ուղի՝ հրահրելով հետխորհրդային տարածքում անկայունություն և խրախուսելով հակառուսական տրամադրությունները»,- եզրափակել է Լավրովը։