Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն Երևանի օրեր: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի արտաքին կապերի և մշակույթի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել այս տարվա սեպտեմբերի 6-8-ը նախատեսվող «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացմանը: Միջոցառման ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, կլոր սեղաններ՝ զբոսաշրջության, հանրակրթության, առողջապահության, ներդրումային թեմաներով, ինչպես նաև Երևանը ներկայացնող մի շարք մշակութային միջոցառումներ: