Մեծ Բրիտանիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ հյուսիսկորեացի գիտնականներն ինքնուրույն չեն կարողացել ապահովել երկրի առաջընթացը դեպի միջուկային տեխնոլոգիաներ։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ Դրա հետ կապված՝ բրիտանական ԱԳՆ-ը զբաղվում է հարցի հետաքննմամբ, թե ներկայիս կամ նախկին միջուկային տերություններից որն է Հյուսիսային Կորեային տրամադրել նման տեխնոլոգիաներ կամ ցուցաբերել խորրհրդատվական ծառայություններ։ «Իրանը գլխավորում է երկրների ցուցակը, որոնք կասկածվում են այն բանում, որ կարող էին այս կամ այն կերպ աջակցություն ցուցաբերել, Ռուսաստանը նույնպես հայտնվել է ուշադրության կենտրոնում,-նշվում է հրապարակման մեջ։Հաղորդվում է, որ բրիտանական իշխանությունները հույս ունեն, որ Փխենյանին միջուկային տեխնոլոգիաների հնարավոր մատակարարին գտնելը նոր դիվանագիտական հնարավորություններ կբացի ռեժիմի վրա ճնշում գործադրելու համար, որը հրաժարվում է փոխել կուրսը՝ չնայած տնտեսական պատժամիջոցներին։ Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ԱՄՆ-ը կոչ է անում նավթային էմբարգո և Հյուսիսային Կորեայից տեքստիլ արտադրանքի արտահանման արգելք սահմանել, ինչպես նաև սառեցնել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի բոլոր արտասահմանյան ակտիվներն ու արգելել նրա ուղևորություններն արտերկիր։