14.08.2025
Մերօրյա ամերիկյան ողբերգություն. 59 զոհ, 527 տուժած
03.10.2017
Մերօրյա ամերիկյան ողբերգություն. 59 զոհ, 527 տուժած

Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի, հիվանդանոցներ են տեղափոխվել 527 տուժածներ: 527 վիրավորներից 150-ի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: Հիշեցնենք, որ Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության համերգի ժամանակ այցելուների ուղղությամբ կրակ բացած և ավելի քան հինգ տասնյակ մարդկանց սպանած անձն ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանելը իր հյուրանոցային համաումր: Իրավապահները հրապարակել են մարդասպանի անունը՝ 64-ամյա Սթիվեն Փեդդոք: Նախօրեին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ հարձակումից տուժել են նաև հայեր: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Twitter իր միկրոբլոգում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Լաս Վեգասում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը: