3.05.2025
Հաջողված օր ԵԽԽՎ հայկական պատվիրակության համար. նախագահ ընտրվեց նախընտրելի թեկնածուն
10.10.2017
Հաջողված օր ԵԽԽՎ հայկական պատվիրակության համար. նախագահ ընտրվեց նախընտրելի թեկնածուն

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրվեց Կիպրոսի ներկայացուցիչ Ստելա Կիրյակիդիսը: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Կիրյակիդիսն ընտրվեց չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: «Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց՝ «այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նա նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների, կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ: 132 քվե՝ Ստելլա Կիրյակիդիս, 84 քվե՝ Էմանուելիս Զինգերիս»,- գրել է Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, նախօրեին VERELQ-ի հետ զրույցում հայկական պատվիրակության ղեկավարը նշել էր, որ առաջադրված երկու թեկնածուներըից հենց Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսն է նախընտրելի Հայաստանի համար:  Այսօր ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում եվրոպացի գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ հաջողվել է ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել: Խոսքը վերաբերում է զինված հակամարտությունների ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանությանը: