Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ 90%-ը կողմ են քվեարկել տարածաշրջանի`Իսպանիայից անկախանալուն։ Քաղաքագետ Միխայիլ Սինելնիկով–Օրիշակը բացատրել է, թե ինչու է տարածաշրջանն ուզում «լքել» Մադրիդին։Նրա խոսքով, 2014 թվականից սկսած տարածաշրջանում տրամադրությունները փոխվել են։ Այն ժամանակ նույնպես հանրաքվե էր նշանակված, սակայն Իսպանիայի սահմանադրական դատարանը չի ճանաչել այն, փոխանցում է ren.tv–ին։Ըստ նրա, Կատալոնիայում գործում է երկրորդ լեզուն` կատալոներենը, առկա են տեղական իշխանություններն ու ոստիկանությունը։ Սակայն տեղացիները դժգոհ են, թե ինչպես են բաշխվում հարկերը` նրանք կարծում են, որ հարկերի մեծ մասը նրանք տալիս են կենտրոնին՝ դրա դիմաց ոչինչ չստանալով։