ԱՄՆ Կոնգրես է փոխանցվել ռուսական ընկերությունների ցանկը, որոնց պատժամիջոցներ են սպառնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին է փոխանցել Ռուսաստանի հետ կապ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցուցակը, որը պետք է օգտագործվի նոր պատժամիջոցային ցանկը կազմելիս։ Պատժամիջոցները կիրառվում են Արեւելյան Եվրոպայում, Սիրիայում Ռուսաստանի գործողությունների եւ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու կապակցությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Պատժամիջոցները կսահմանվեն ԱՄՆ–ում եւ այլ երկրներում ապրող անձանց նկատմամբ, որոնք ակտիվ համագործակցում են ռուսական ընկերությունների հետ։
Ցուցակը, որի պատճեն հայտնվել է New York Times–ի ձեռքում, ինքն իրենով պատժամիջոցներ չի սահմանում, բայց ներկայացնում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կառավարական ցանկը, որտեղ հայտնված անձինք ՌԴ կառավարության հետախուզական կամ պաշտպանական ոլորտի մի մասն են կազմում կամ աշխատում են նրանց անունից։
Ցուցակում հայտնվել է հետախուզական կամ պաշտպանական ոլորտի ներկայացուցիչների մեծ մասը՝ «Միացյալ ավիաշինարարական ընկերությունը», որն արտադրում է «Սուխոյ» եւ «Տուպոլեւ» օդանավերը, «Կալաշնիկով» կոնցեռնը եւ «Ռոսոբորոնէքսպորտը»։