25.11.2024
ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսը խոսել է Հայկական լեռնաշխարհի եւ քրիստոնեության մասին
prev Նախորդ նորություն

Նազարբաևը ստորագրել է կիրիլիցայից լատինատառ այբուբենի անցնելու մասին հրամանագիրը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է կիրիլիցայից լատինատառ այբուբենի անցնելու մասին հրամանագիրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է հոկտեմբերի 27-ին նախագահի կայքում:

Նախագահը հանձնարարել է կառավարությանը ազգային հանձնաժողով կազմել լատինատառ այբուբենին անցնելու գործընթացը լիարժեք ապահովելու նպատակով: Նշվում է, որ գործընթացը պետք է ավարտին հասցվի 2025 թվականին: 

Աղբյուրը հիշեցնում է, որ լատինատառ այբուբենին անցնելու մասին Նազարբաևը հայտարարել էր դեռևս 2012 թվականին, իսկ արդեն ընթացիկ տարվա ապրիլին նա հանձնարարեց երկրի կառավարությանը կազմել անցման ժամանակացույցը: