14.08.2026
ՀՀ-ում նոր կենսաչափական անձնագրերի և ID-քարտերի տրամադրման պայմանները կփոխվեն
prev Նախորդ նորություն

Ավելի քան 7 800 վարորդական իրավունքից զրկված վարորդ, գումարով վերականգնել են այն

Հայաստանում վարորդական իրավունքից զրկված ավելի քան 7 800 վարորդ գումարով վերականգնել է այն։


Ինչպես օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանը, վարորդական իրավունքների վերականգնման պարզեցված կարգի մասին որոշումն ուժի մեջ մտնելուց ի վեր դրանից օգտվել է 7 800 քաղաքացի։ Հիշեցնենք, որ խոսքը իրավունքների վերականգնման մասին է՝ որոշակի գումար վճարելով, քննություններ հանձնելու փոխարեն։


Ղազարյանը նաև հայտնել է քննությունների հանձնման ընթացակարգում մի շարք փոփոխությունների մասին։ Արդեն ուժի մեջ է մտել որոշում, ըստ որի՝ տեսական և գործնական քննությունները կարելի է հանձնել տարբեր վայրերում։ Մոտ ապագայում կփոխվեն հարցաշարերը, իսկ ABC կարգերի հավակնորդների և մյուսների համար հարցերը տարբեր կլինեն։


Հարցաշարերը կհրապարակվեն, հավելել է Ղազարյանը։


Հիշեցնենք, որ այս նորմի գործողության շրջանակում պոտենցիալ կարող է ընդգրկվել մոտ 18 հազար քաղաքացի։ Նրանց մեծ մասը զրկվել էր վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վիճակում վարելու կամ տուգանային միավորների սպառման պատճառով։ Պարզեցված կարգով իրավունքների վերականգնումն արժե 50 հազար դրամ։