16.08.2025
ԱՄՆ հետախուզություն. Կիմ Չեն Ընը խելագար չէ
05.10.2017
ԱՄՆ հետախուզություն. Կիմ Չեն Ընը խելագար չէ

Չնայած բազմաթիվ սադրանքներին եւ ագրեսիվ հռետորաբանության հակումներին՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խելագար չէ: Այս եզրակացությանն է եկել ԱՄՆ հետախուզությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:«Կիմ Չեն Ընը շատ ռացիոնալ խաղացող է», - Վաշինգտոնում գերատեսչության կողմից կազմակերպված համաժողովում ասել է ԿՀՎ կորեական դեպարտամենտի փոխտնօրեն Յոն Սուկ Լին:«Եթե մի կողմ թողնենք սնապարծությունը եւ հռետորաբանությունը, Կիմ Չեն Ընը չի ցանկանում Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի միացյալ ուժերին դեմ առ դեմ բախվել»:«Կիմ Չենը նույնն է ցանկանում է, ինչ բոլոր բռնապետ առաջնորդները. երկար ժամանակ կառավարել եւ մահանալ սեփական անկողնում», - ավելացրել է նա:Լին եւ ԿՀՎ այլ ներկայացուցիչներ կարծում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի վարքագիծը միջազգային հարթակում հստակ նպատակ ունի:Նրանց կարծիքով՝ Փհենյանի նպատակն է խոշոր միջուկային կայսրության անուն ունենալ եւ, ժամանակի ընթացքում ԱՄՆ-ի հետ Կորեական թերակղզուց ամերիկյան զորքերի դուրսբերման մասին համաձայնության գալ: