25.11.2024
Գերմանիաի ԱԳ հնարավոր նախարար Ջեմ Էզդեմիրը դեմ է Գերմանիայի «էրդողանացմանը»
prev Նախորդ նորություն

Կատալոնական քաղաքն Իսպանիայի թագավորին «անցանկալի անձ» է հայտարարել

Կատալոնիայի Ժիրոնա քաղաքն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին «անցանկալի անձ» է հայտարարել: Նշվում է, որ դա արվել է ի պատասխան Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ Իսպանիայի իշխանությունների որոշման:


Այդ քաղաքում «անցանկալի անձ» է հայտարարվել նաև Կատալոնիայում իսպանական կառավարության ներկայացուցիչ Էնրիկ Միլյոն:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ գործարկում է Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը:

Իսպանիայի սենատը պետք է հաստատի կառավարության առաջարկած միջոցները հոկտեմբերի 27-ին: Կառավարությունն առաջարկում է պաշտոններից հեռացնել Կատալոնիայի կառավարության անդամներին և վեց ամսվա ընթացքում շրջանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: