25.11.2024
Եվրախորհրդարանը կրճատել է Թուրքիային հատկացվող ֆինանսական աջակցությունը
prev Նախորդ նորություն

Թրամփը խայտառակություն է որակել դեմոկրատների կողմից իր դեմ նյութերի հավաքման ֆինանսավորելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խայտառակություն է որակել այն, որ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը եւ Քլինթոնին ու Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն ներկայացնող փաստաբանը օգնել է ֆինանսավորել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ վարկաբեկող նյութերի հավաքման գործը։ «Դա իրոք շատ տխուր փաստ է մեր երկրի քաղաքականության մեջ»,– ասել է նա, փոխանցում է DW-ն։

Թրամփը Fox News–ին տված հարցազրույցում զարմանք է հայտնել, որ իր ընդդիմադիրները «Ֆեյք դոսյեի» համար հսկայական գումար են վճարել։ Նա նշել է, որ դեմոկրատներն ավելի վաղ հերքում էին, թե կապ ունեն այդ փաստաթղթերի հետ, բայց հիմա խոստովանում են այդ կապը եւ դրանով իսկ վարկաբեկվում են։

Նախօրեին The Washington Post–ը գրել էր, որ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի փաստաբան Մարկ Էլիասը, ով ներկայացրել է Քլինթոնի շտաբն ու ԴԿԱԿ-ը, 2016-ի ապրիլին Fusion GPS ընկերությանն առաջարկել է շարունակել Թրամփի մասին տեղեկությունների հավաքագրման աշխատանքը:

Թերթի աղբյուրները գրում են, որ Perkins Coie-ը վարձել է ՀԴԲ-ի հետ կապեր ունեցող բրիտանական հետախուզության նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլին, այն բանից հետո, երբ Էլիասն ու իր իրավաբանական Perkins Coie ընկերությունը Fusion GPS էին վարձել՝ Թրամփի շուրջ հետաքննություն անցկացնելու համար: