25.11.2024
Գերմանիան պատրաստվում է Թուրքիային ֆինանսապես խեղճացնել. Bloomberg
prev Նախորդ նորություն

Թուրքիայում դատարանն ազատել է Amnesty International-ի 8 ակտիվիստներին

Ստամբուլի դատարանը որոշում է ընդունել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության 8 ակտիվիստներին ազատելու մասին՝ մինչեւ դատաքննության ավարտը ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոց ընտրելով, հայտնում է Sabah-ը:

Իրավապաշտպաններին մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար: Մեղադրանք է ներկայացված Amnesty International-ի 11 ակտիվիստների, որոնցից 8-ը կալանավորված էին: Թուրքիայի դատախազությունը պահանջում է նրանց դատապարտել 5-ից մինչեւ 15 տարվա բանտարկության:

Իրավապաշտպանները, որոնց թվում է Թուրքիայում Amnesty International-ի տնօրեն Իդիլ Էսերը, ձերբակալվել էին հուլիսի 6-ին հյուրանոցներից մեկում համաժողովի ժամանակ: Amnesty International-ը պահանջել էր նրանց ազատել, սակայն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իրավապաշտպան կազմակերպությանը մեղադրել էր երկրում նոր հեղաշրջման փորձի նախապատրաստման մեջ՝ վկայակոչելով հետախուզության տեղեկությունները: Էսերը եւ նրա 7 գործընկերները, որոնց թվում նաեւ Գերմանիայի քաղաքացի Պետեր Շթոյդները կալանավորվել էին: