ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության վարկանիշը նվազել է մինչև 33 տոկոս և հասել հունվարի 20-ին նրա երդմնակալության պահից ի վեր ամենացածր ցուցանիշին։ Այս մասին են վկայում Քվինիպեկի համալսարանի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները։Ինչպես պարզել են հետազոտողները՝ պատասխանողների 61 տոկոսը հայտարարել է, որ դժգոհ է այն բանից, թե ինչպես է Թրամփը կատարում նախագահի պարտականությունները։ 33 տոկոսը հակառակ կարծիքին է, մյուսները չեն կարողացել կամ հրաժարվել են պատասխանել տրված հարցին։Պատասխանողների 62 տոկոսը (ընդդեմ 34 տոկոսի) պետության ղեկավարին համարում է անազնիվ, 63 տոկոսը (ընդդեմ 34 տոկոսի) կշտամբում է Թրամփին իսկական առաջնորդի որակների բացակայության համար։Համաձայն հետազոտության արդյունքների՝ 63 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախընտրական արշավին։Հետազոտությունն անցկացվել է հեռախոսով՝ հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը, 1125 ամերիկացիների շրջանում։