Նոր Մոսկվայի շինհրապարակներից մեկում Հայաստանից և Ուզբեկստանից շինարարների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է շուրջ 40 մարդ: Մոտ վեց անձ միջադեպի արդյունքում հոսպիտալացվել են, հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն հոդվածով: Այս մասին հայտնում է Newsru.com-ը: Նշվում է, որ ծեծկռտուքի մասնակիցներն օգտագործել են մուրճեր, բահեր և շինարարական այլ գործիքներ, իսկ պատճառը տանիքից աղբ նետելն է հանդիսացել: Համաձայն աղբյուրի՝ ուզբեկ շինարարաներն են աղբը նետել տանիքից: