1.08.2025
Փորձագետ. ԱՄՆ-ը կարող է ստեղծել աֆղանական բանակ՝ միայն ընդմիշտ մնալու պայմանով
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ղրիմի ներառումը Ռուսաստանի կազմ. Մետիս

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ղրիմի ներառումը Ռուսաստանի կազմ։ «ՌԲԿ-Ուկրաինայի» փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ճնշում կգործադրեն Ռուսաստանի վրա, որպեսզի նա իրագործի Մինսկի համաձայնագրերը։

ԱՄՆ պաշտպանության նախարարը խոստացել է ընդլայնել համագործակցությունն Ուկրաինայի հետ պաշտպանության ոլորտում։ Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Մենք մտադիր ենք ուժեղացնել մեր համագործակցությունը։ Վերջերս մենք հաստատել են 175 մլն դոլարի տեխնիկայի մատակարարումը, ներառալ հատուկ սարքավորումների, որոնք կուժեղացնեն Ուկրաինայի պաշտպանունակությունը»,-ասել է նա։ Ինչ վերաբերվում է մահաբեր զենքին, նա նշել է, որ իր տեսածից ելնելով՝ իրենք կդիտարկեն այդ հարցը։

Շարլ Ազնավուրի պատվո աստղն այսօր կշողշողա Հոլիվուդի Փառքի ծառուղում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան