25.11.2024
Փախստականների հարցով Թուրքիայի հետ ԵՄ-ի համաձայնագիրը պետք է երկարաձգվի. Եվրահանձնակատար
04.07.2017
Փախստականների հարցով Թուրքիայի հետ ԵՄ-ի համաձայնագիրը պետք է երկարաձգվի. Եվրահանձնակատար

Փախստականների հարցով Թուրքիայի հետ Եվրամիության համաձայնագիրը պետք է երկարաձգվի։ Նման կարծիք է հայտնել թվային տնտեսության եւ հասարակության հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը։ «Ես կողմ եմ առաջիկա տարիներին Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիր կնքելուն։ Դա շատ անհրաժեշտ է, որպեսզի փախստականներին Եվրոպա տեղափոխելու մաքսանենգներին ոչ մի հնարավորություն չտրվի»,- DW-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Էթինգերը։2016 եւ 2017 թվականներին Թուրքիային փախստականների համար շուրջ 3 մլրդ եվրո է հատկացվել, սակայն այդ գումարը կբավարարի մինչեւ տարեվերջ։ Ներգաղթյալներին օգնել շարունակելու համար պետք է լրացուցիչ այդքան գումար էլ հատկացնել։ «Այդ գումարի մեծ մասը պետք է հատկացվի Եվրամիության բյուջեից»,- ենթադրում է Էթինգերը։Ի թիվս այլ իրավունքների՝ գործող համաձայնագրի համաձայն Եվրամիությունն իրավունք ունի հետ ուղարկել Թուրքիայի տարածքից ապօրինաբար Հունաստանում հայտնված փախստականներին։ Մեկ արտաքսված փախստականի փոխարեն ԵՄ-ն կընդունի Սիրիայից մեկ ներգաղթյալի։