29.06.2025
Նազարբաեւը Պուտինի եւ Թրամփի հանդիպումից մեծ ակնկալիքներ ունի
03.07.2017
Նազարբաեւը Պուտինի եւ Թրամփի հանդիպումից մեծ ակնկալիքներ ունի

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մեծ հույսեր է ակնկալում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների առաջիկա հանդիպումից։«Անձամբ ես մեծ հույսեր եմ փայփայում «քսանյակի» շրջանակում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումից»,- ասել է նա։Նազարբաեւի խոսքով՝ այդ հանդիպմանը պետք է «կետեր շոշափվեն, որ ընդհանուր դիրքորոշում գտնեն, որն անհրաժեշտ է խաղաղության գործն ամրապնդելու, ընդհանուր մարտահրավերի՝ ահաբեկչության դեմ մեր ընդհանուր պայքարի համար»։ «Բոլորս հասկանում ենք, որ դրանից է սկսվում, նկատի ունեմ ուկրինա-ռուսական ճգնաժամը, Արեւմուտքի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ բոլոր մեծ տերությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը, առանց որոնց համաձայնեցման անհնար է լուծել ինչպես գլոբալ տնտեսության, այնպես էլ գլոբալ քաղաքականության խնդիրները եւ մարտահրավերները, ինչպիսին են ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը»,- եզրափակել է Ղազախստանի նախագահը։