Ռուսաստանի հազվագյուտ ալմաստը Ռուսաստանի անլեգալ հետախուզության 95-ամյակի կապակցությամբ կկոչվի Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով: Ալմաստը պահվում է ՌԴ պետական գանձարանում: Վարդանյանների պատվին անվանակոչված ալմաստը եզակի է նրանով, որ երկու սերտաճած ալմաստից է բաղկացած՝ դա բացառիկ երևույթ է բնության մեջ, հայտնում է Rusarminfo-ն:Հոբելյանի կապակցությամբ ալմաստներ են անվանակոչվել նաև լեգենդար հետախույզներ Ալեքսեյ Կոզլովի և Ալեքսեյ Բոտյանի անուններով: