16.08.2025
Փարիզում մզկիթի մոտ հավատացյալներին վրաերթի ենթարկելու փորձ կատարած տղամարդը հայ է
30.06.2017
Փարիզում մզկիթի մոտ հավատացյալներին վրաերթի ենթարկելու փորձ կատարած տղամարդը հայ է

Նախօրեին երեկոյան Փարիզի արվարձաններից մեկի մզկիթի մոտ տղամարդը ավտոմեքենայով փորձ է կատարել վրաերթի ենթարկել հավատացյալների: Parisien-ի փոխանցմամբ, միջադեպի արդյունքում տուժածներ չկան, հայտնի է, որ վարորդը ազգությամբ հայ է:  Տղամարդը հայտարարել է, որ պատրաստվում էր վրեժխնդիր լինել «Բատակլան» ու Ելիսեյան դաշտերի համար:  Ավտոմեքենան բախվել է պատին, վարորդը բերման է ենթարկվել: Նշվում է, որ նա չի եղել ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ:  ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում մի շարք ահաբեկչություններ տեղի ունեցան: Հրաձգություն էր տեղի ունեցել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն էր եղել «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ: Բացի այս, «Բատակլան» թատրոնում ռոք համերգի ժամանակ պատանդներ էին վերցվել: Զոհվել էր 130 մարդ: