16.08.2025
Կիպրոսի շուրջ բանակցություններն ապարդյուն են ավարտվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով
07.07.2017
Կիպրոսի շուրջ բանակցություններն ապարդյուն են ավարտվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով

Շվեյցարական Կրան Մոնտանում ընթացող Կիպրոսի հարցով միջազգային խորհրդաժողովում բանակցություններն անարդյունք են ավարտվել: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:«Պետք է ցավով նշեմ, որ չնայած բանակցությունների բոլոր մասնակիցների շահագրգռվածությանը Կիպրոսի հարցով խորհրդաժողովում համաձայնության հասնել չի հաջողվել»,- ասել է Գուտերեշը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:Ըստ AP գործակալության, կղզու վերամիավորման հարցում համաձայնության չի հաջողվել հասնել Թուրքիայի դիրքորոշման պատճառով: Թուրքիան պնդել է, որ իր զորակազմը մնա Կիպրոսում:Բանակցությունների առավել խնդրահարույց մասը մինչև 1974թ. թուրքական ներխուժումը Կիպրոսի հույներին պատկանող սեփականության հարցն է: Կողմերը պետք է պայմանավորվեն այդ սեփականությունը վերադարձնելու կամ փոխհատուցման մասին, եթե փոխհատուցման՝ ապա ինչ չափի: Լուծման է ենթակա նաև կղզիում թուրքական զորքերի հարցը, որոնց թվաքանակը հասնում է 30.000-ի: Հարկավոր է որոշել նաև, թե ով է լինելու գործարքի իրականացման երաշխավորը՝ ԵՄ-ն թե Մեծ Բրիտանիան: