Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիային մեղադրել է «շանտաժի ու սպառնալիքների» մեջ
Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիային մեղադրել է «շանտաժի ու սպառնալիքների» մեջ՝ նշելով, որ Անկարան կպատասխանի «փոխադարձությամբ», հայտնում է AP-ն։
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն նշել է, որ Գերմանիայի մտերիմ բարեկամն ու դաշնակիցը «պետք է իմանա, որ Անկարան չի ճկվի շանտաժի ու սպառնալիքների առաջ»։ Նա իր գերմանացի գործընկեր Զիգմար Գաբրիելին մեղադրել է Թուրքիայի հասցեին «ոչ պատշաճ հայտարարություններ» հնչեցնելու մեջ՝ այն բանից հետո, երբ Անկարան մերժել է «միջամտել արդարադատությանը»։
«Նրանք պահանջում են անհապաղ ազատել Գերմանիայի քաղաքացուն, նույնիսկ ժամանակ չեն տալիս․․․ Այլ կերպ ասած՝ նրանք խնդրում են խախտել արդարադատության անկախությունը»։
Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳՆ-ն թուրք դեսպանին կանչել է ՝ Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյնդթների կալանավորման կապակցությամբ։ Թուրք դեսպանին հայտնել են, որ Շտոյնդթների ու մյուս ակտիվիստների կալանավորումն անընդունելի է։ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբիրելը, իր հերթին, հայտնել է, որ Բեռլինը վերանայելու է տնտեսական քաղաքականությունը Անկարայի նկատմամբ, վարկային ու ներդրումային ծրագրերը՝ Թուրքիայում իրավապաշտպանների կալանավորումների կապակցությամբ։ Նախարարը նաեւ հայտնել էր․
«Ես կարող են բացահայտ ասել, որ չեմ պատկերացնում մաքսային միության ընդլայնման մասին բանակցությունները, քանի դեռ ԵՄ քաղաքացիները անհիմն կալանավորվում են Թուրքիայում»։