ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի անդամներին իր վարչակազմի ջանքերին խոչընդոտելու մեջ, ներառյալ տարբեր դաշնային գերատեսչություններում և ծառայություններում ղեկավար պաշտոնների համար առաջադրված թեկնածությունների հաստատման հարցում: Դեմոկրատները Սենատում հաստատել են նախագահի առաջարկած մոտ 200 թեկնածություններից միայն 48-ը, գրում է ՏԱՍՍ-ը:«Դեմոկրատները Սենատում նախագահի առաջարկած 197 թեկնածությունից միայն 48-ն են հաստատել: Նրանք արգելակում են գործընթացն ու խոչընդոտներ են ստեղծում մեզ համար»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ում: