Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը որոշել է դատի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Մայք Փենսին, ինչպես նաեւ Թրամփի ստեղծած ընտրությունների արդարության հանձնաժողովին: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում:Հայցում նշվում է, որ պատասխանող կողմը խախտել է դաշնային խորհրդատվական հանձնաժողովի մասին ակտը (FACA):Նշվում է նաեւ, որ Թրամփը, իբր, խախտել է FACA-ի պահանջներն այն մասին, որ «խորհրդատվական հանձնաժողովի անդամների կազմը բավական հավասարակշռված պետք է լինի»: