ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուէսս Միտչելլի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրազիայի հարցերով օգնականի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում են Սպիտակ տնից: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Միտչելլը հանդիսանում է եվրոպական քաղաքականության վերլուծության Կենտրոնի համահիմնադիր (CEPE), նախկինում աշխատել է նեոկոնսերվատիվ John Hay Initiative-ում: Բարաք Օբամայի աշխատակազմում այս պաշտոնը զբաղեցնում էր Վիկտորիա Նուլանդը, որի հրաժարականից հետո պաշտոնը թափուր էր մնացել: Միտչելլի թեկնածությունը պետք է քննարկի Սենատը: