«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գաուլանդ կոչ է արել չեղարկել ՌԴ–ի դեմ պատժամիջոցներն ու հասկանալ ՌԴ–ի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը, փոխանցում է Die Welt–ը։Նա նշել է, որ պատժամիջոցները միշտ էլ սխալ ճանապարհն են քաղաքական իմաստով և դրանք չեն կարող վերադարձնել Ղրիմը։ Ըստ նրա, Ղրիմը միշտ էլ ռուսական հող է եղել և այն չի կարող վերադարձվել Ուկրաինային։Նրա խոսքով, պետք է հասկանալ Պուտինի քաղաքականությունը` դեպի Արևելք ՆԱՏՕ–ի ծավալվելու հետ կապված։«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը շանսեր ունեն անցնել Բունդեսթագ`սեպտեմբերի 24–ին կայանալիք ընտրություններում և ստանալ 9% ձայն։