Թուրքիայում դժգոհ են Գերմանիայի մերժումից
Թուրքիայում դժգոհ են այն հանգամանքից, որ Գերմանիան հրաժարվել է նախագահ Ռեջեփ Էրդողանին թույլատրել ելույթ ունենալ թուրքական համայնքի առաջ ՝ Համբուրգ նրա այցելության շրջանակում, որտեղ նա պետք է մասնակցի G20-ի գագաթնաժողովին, փոխանցում է Reuters-ը։
«Ցավալի է, որ Գերմանիայում որոշ քաղաքական գործիչներ անընդունելի մեկնաբանություններ են անում՝ առաջնորդվելով քաղաքական հաշվարկներով»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթուօղլու հայտարարության մեջ։
Մուֆթուօղլուն նաեւ քննադատել է ԵԽ նախկին նախագահ Մարտին Շուլցին, որն այս շաբաթ ավելի վաղ Էրդողանին անվանել է «ինքնակալական կառավարիչ».
«Եվրախորհրդարանում նախագահող մարդու դիրքորոշումը եւս մեկ անգամ բացահայտում է այն մտածողությունը, որին մենք բախվում ենք ու երկակի ստանդարտները»,- ասել է նա։
Նշենք, որ Գերմանիայի իշխանոթյունները հրաժարվել են Էրդողանին թույլատրել գագաթնաժողովի շրջանակից դուրս հանրային ելույթներ ունենալ։ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ Գերմանիայի իշխանությունները դա նպատակահարմար չեն համարում ու չեն ուզում, որ Անկարան ջրեր պղտորի Գերմանիայի թուրքերի շրջանում։