10.06.2025
Զոհրաբյանն ահազանգում է՝ Թուրքիայում Դինքին գնդակահարածի անունով «Սամասթ» բրենդ է գրանցվել
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն չկարողացավ պատասխանել ահաբեկչության տարածմանը. Լավրով

ՆԱՏՕ-ն ի վիճակի չեղավ պատասխանել ահաբեկչության տարածմանը, Դաշինքը շարունակում է լրջորեն սասանել Եվրոպայում անվտանգությունը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Դաշինքը «սառը պատերազմից» մինչ այսօր փորձում է արդարացնել իր գոյությունը։

«Դրանով հանդերձ՝ ՆԱՏՕ-ն ի վիճակի չեղավ սթափ պատասխան տալ ժամանակակից գլխավոր սպառնալիքին՝ ահաբեկչության տարածմանը։ Եվ իր գործողություններով Դաշինքը լրջորեն սասանել ու սասանում է Եվրոպայում անվտանգությունը։ Դա, իհարկե, հակասում է Եվրոպայի ժողովուրդների հույսերին»,- հավելել է Լավրովը։

Ադրբեջանա-թուրքական լոբբին հերթական պարտությունն է կրել ԵԽԽՎ-ում. Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը