ԵՄ Խորհուրդը մտադիր է ընդլայնել Ուկրաինայի համար առեւտրային արտոնությունները։ Այս մասին որոշումը կայացվել է ԵՄ երկրների ներկայացուցիչնեի հանձնաժողովի կողմից, փոխանցում է DW-ն։ԵՄ ներկայացուցիչները դիմել են ԵՄ ղեկավարությանը՝ խնդրելով Եվրախորհրդարանի հետ բանակցություններ անցկացնել այդ միջոցառումների արագ ընդունման նպատակով։Առաջարկի նպատակն է ընդլայնել ուկրաինական արտահանողների մուտքը ԵՄ շուկա՝ հաշվի առնելով երկրում «բարդ տնտեսական իրավիճակն ու տնտեսական բարեփոխումների իրականացման փորձերը»։ Առաջարկությունը լրացնում է առեւտրի մասին դրույթները, որոնք արդեն ներդրվել են Ուկրաինա- ԵՄ ասոցացման մասին համաձայնագրի համաձայն, որը ստորագրվել է 2014-ին։Մասնավորապես առաջարկվում է երեք տարով ներդնել լրացուցիչ քվոտաներ մի շարք ուկրաինական գյուղատնտեսական ապրանքներ զրոյական սակագնով ԵՄ ներմուծելու համար, նաեւ մասնակիորեն կամ ամբողջությամբ վերացնել ներմուծման մաքսատուրքերը մի շարք արդյունաբերական արտադրանքների համար։Ընդ որում Ուկրաինան պարտավորվելու է հետեւել այն սկզբունքներին, որոնք նախատեսված են ասոցացման մասին համաձայնագրով։ Մասնավորապես, հարգել ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները ու հիմնական ազատությունները, նաեւ իրավունքի գերակայության սկզբունքը։2016-ին հունվարի 1-ին ուժի մեջ է մտել ԵՄ- Ուկրաինա ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը։ Այդ ժամանակ Ուկրաինան ասում էր, որ այդ միջոցառումը վերացրել է ուկրաինական ապրանքների համար մաքսատուրքերի 97 տոկոսը ու պետք է հանգեցնի ուկրաինական արտահանման միջին սակագնի նվազեցմանը՝ 7․5 –ից մինչեւ 0․5 տոկոս։