24.11.2024
Սերբիայի նախագահն անհնար է համարում Կոսովոյի անկախության ճանաչումը
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ–ի F-16 կործանիչը Բալթիկայի երկնքում փորձել է մոտենալ Շոյգուի ինքնաթիռին

ՆԱՏՕ–ի F-16 կործանիչը մոտեցել է ՌԴ–ի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, սակայն նրան «հետ է մղել» ռուսական Су-27 կործանիչը։ Այդ մասին հայտնում է նախարարի ինքնաթիռում գտնվող ТАСС–ի թղթակիցը։

ՆԱՏՕ–ի ինքնաթիռները փորձել են ուղեկցել Շոյգուի ինքնաթիռը Բալթյան ծովի չեզոք ջրերում, երբ այն ուղևորվում էր դեպի Կալինինգրադ։ Նախարարի ինքնաթիռն ուղեկցվում էր Су-27 կործանիչների կողմից։

ՆԱՏՕ–ի ինքնաթիռներից մեկը փորձել է «խցկվել» ռուսական կործանիչի և նախարար ինքնաթիռի միջև, սակայն Су-27–ը դա թույլ չի տվել և ցուցադրել է զենքերը, ինչից հետո ՆԱՏՕ–ի ինքնաթիռը հեռացել է։


Ի դեպ, Բալթիկ ծովի վրա ևս մեկ միջադեպ է արձանագրվել. ռուսական SU-27 ռազմական օդանավի եւ ամերիկյան RC-135 ռազմական օդանավի միջեւ եղել է ընդամենը 1 եւ կես մետր հեռավորություն: Նշվում է, որ ռուսական զինված ինքնաթիռի օդաչուն մոտեցել է ամերիկյան օդանավին այնքան, որ նրանց միջեւ մնացել է 1,5 մետր, որը ըստ ԱՄՆ-ի ներկայացուցիչների, վտանգավոր կարող էր լինել:


ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ովքեր տեղեկացնում են տեղի ունեցածի մասին, նշում են, որ ռուսական օդաչուն «պատահմամբ» է այդքան մոտեցել:


Ռուսաստանի ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ինքնաթիռները գնացել են հետախուզելու ամերիկյան ինքնաթիռը, այն բանից հետո, երբ այն «մոտեցել է ռուսական սահմանին»: Օդանավը, որը մոտեցել է ամերիկյան RC-135-ին ունեցել է փոքրիկ անսարքություն, որն էլ եղել է միջադեպի պատճառ, պնդում են ՌԴ ներկայացուցիչները:


Դրանից հետո էլ ամերիկյան ինքնաթիռն է մոտեցել ռուսականին սադրիչ մանեւր անելով: Այս ամենից հետո տարածքին մոտեցել է երկրորդ ամերիկյան օդանավը: Սակայն, բարեբախտաբար միջադեպը այսքանով ավարտվել է: