Ցավոք, ԱՄՆ–ի ու Եվրոպայի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակում ու դրա մեղավորը Դոնալդ Թրամփն է։ Այդ մասին La Repubblica–ի հայտնել է քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման։ Նա նշել է, որ իրենք ականատեսն են դարձել ամերիկյան արտաքին քաղաքականության աղետի։ Մինչ այդ, ոչ մի ամերիկյան նախագահ չէր վերաբերվել դեմոկրատական եվրոպական առաջնորդների հետ, ինչպես բռնապետների։Քաղաքագետը խորհուրդ է տվել եվրոպացիներին դիմանալ և պահպանել ԱՄՆ–ի ու Եվրոպայի միջև միությունը։«Թրամը միակ և անցողիկ երևույթն է ու նա չի ներկայացնում ամերիկյան հասարակությունը, որը շարժվում է այլ ուղղությամբ», - հավելել է նա։