10.07.2025
ԵԱՏՄ-ն կստեղծի արտադրանքի անօրինական ներկրման դեմ պայքարի միասնական տեղեկատվական համակարգ
prev Նախորդ նորություն

«Այդ ես եմ, ուղղակի ավելի լավը». Սարկոզին՝ Մակրոնի մասին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ երկրի նոր ղեկավար Էմանուել Մակրոնն իր հետ համեմատած «ավելի լավն է»: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Canard Enchaine թերթին, որի համարը վաճառքի կհանվի հունիսի 7-ին:


«Տարիքիս հետ ես ավելի «համեստ եմ» դարձել. Մակրոնն այդ ես եմ, ուղղակի ավելի լավը», -Սարկոզիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:

«Այդ տղան աներևակայելի է: Նա անբասիր է աշխատում: Եթե նա չանի այն սխալները, որոնք ես արեցի, ապա հեռու կգնա, մենք չենք կարողանա նրան կանգնեցնել»,- հավելել է Սարկոզին:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սարկոզին հորդորում էր քվեարկել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի դեմ, բայց, այդուհանդերձ, չէր էլ պաշտպանում Մակրոնի ծրագիրը։ 

Կիեւում ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթյուն է որոտացել
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ