22.04.2025
Գերմանիան կփորձի խուսափել Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն կստեղծի արտադրանքի անօրինական ներկրման դեմ պայքարի միասնական տեղեկատվական համակարգ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ծրագրում է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել արտադրանքի անօրինական ներկրման դեմ: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտնել է Համապետական մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը:

«ԵԱՏՄ-ի մասշտաբներով խնդիրը հնարավոր է լուծել, եթե մենք տեսնենք գործընկեր երկրների հայտարարագրման փաստաթղթերի, այդ թվում՝ մաքսային արժեքի վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ զանգվածը: Մենք ունենք տեղեկատվության փոխանակություն, բայց որոշ խմբերի վերաբերյալ տվյալների պահոցների մուտք առայժմ չկա: Ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական հանձաժողովի հովանու ներքո կստեղծվի միասնական տեղեկատվական համակարգ, և այդ ժամանակ ամեն ինչ բավականաչափ թափանցիկ կդառնա: Այդ հարցն այժմ քննարկվում է»,- հայտնել է Բուլավինը։

«Այդ ես եմ, ուղղակի ավելի լավը». Սարկոզին՝ Մակրոնի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան