22.04.2025
Պուտին․ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ պատերազմը ոչ ոք չէր վերապրի
prev Նախորդ նորություն

Գերմանիան կփորձի խուսափել Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից

Ինջիրլիկ բազայից գերմանացի զինծառայողներին դուրս բերելու ընթացքում Գերմանիան կփորձի խուսափել Թուրքիայի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունների վատթարացումից։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով, իր գերատեսչությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի չսրի իրավիճակը այն ժամանակահատվածում, երբ գերմանացի զինծառայողները կսկսեն հեռանալ Ինջիրլիկ ավիաբազայից։

Ավելի վաղ Գերմանիայի պնախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել էր, որ 280 զինծառայողներ Ինջիրլիք բազայից տեղափոխվելու են Հորդանան։ Գերմանիայի կառավարությունը այդ հարցը կքննի հունիսի 7-ին։

Հիշեցնենք, որ Բեռլինը այդ քայլին գնացել է, քանի որ Անկարան արգելել էր գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիկ բազա։ 

ԵԱՏՄ-ն կստեղծի արտադրանքի անօրինական ներկրման դեմ պայքարի միասնական տեղեկատվական համակարգ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան