Պուտին․ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ պատերազմը ոչ ոք չէր վերապրի
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ պատերազմը ոչ ոք չէր վերապրի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հարցազրույցից մի հատված հրապարակել է Showtime հեռուստաալիքը, որը Պուտինի ամբողջական հարցազրույցը կցուցադրի հունիսի 12-15-ը։
«Թեժ պատերազմի դեպքում ԱՄՆ-ն գերազանցություն կունենա՞ր»,- հարցրել է Սթոունը Ռուսաստանի նախագահին։ «Կարծում եմ, որ դա ոչ ոք չէր վերապրի»,- ասել է Պուտինը։
Variety.com պարբերականի տվյալներով, հարցազրույցի պատրաստման ընթացքում Պուտինն ու Սթոունը դիտել են ռեժիսոր Սթենլի Քուբրիկի «Բժիշկ Սթրեյնջլավ, կամ ինչպես ես դադարեցի պայքարել ու սիրեցի ռումբը» հայտնի գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջեւ հիպոթեթիկ միջուկային հակամարտության մասին։