24.11.2024
Իտալիայի և Գերմանիայի բնակիչները դեմ են ՆԱՏՕ-ի անդամավճարներն ավելացնելուն
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն կողմ է միասնական, ազատ ու ֆեդերալ Իրաքին. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն կողմ է միասնական, ազատ ու դաշնային Իրաքին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նոերթը, մեկնաբանելով Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների՝ անկախացման հանրաքվե անցկացնելու մասին որոշումը։


Նա նշել է, որ ԱՄՆ-ն գնահատում է Իրաքյան Քուրդիստանի ժողովրդի «օրինական ձգտումները»։


«Մենք հասկանում ու գնահատում ենք Իրաքյան Քուրդիստանի ժողովրդի օրինական ձգտումները»,- ասել է նա, հավելելով, սակայն, որ հանրաքվեն կարող է շեղել ԻՊ-ի դեմ պայքարից։


«Մենք մեր մտավախություններն ենք հայտնել Քուրդիստանի ղեկավարությանը, որ հանրաքվեի անցկացումը ու նույնիսկ պարտադիր ուժ չունեցող բանաձեւը այս պահին կարող են շեղել հրատապ առանջնահերթություններից՝ ԻՊ-ի նկատմամբ հաղթանակից, իրավիճակի կայունացումից, տարածաշրջանի ներքաղաքական խնդիրների կարգավորումից։ Մենք տարածաշրջանի իշխանություններին կոչ ենք անում երկխոսել Իրաքի կառավարության հետ՝ Բաղդադի ու Էրբիլի ապագա հարաբերություններին վերաբերող բոլոր կարեւոր հարցերի շուրջ։ Մեր գլխավոր նպատակն է ապահովել ԻՊ-ի պարտությունը»,- նշել է Նոերթը։