24.11.2024
Կիեւում ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթյուն է որոտացել
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն Պաշտպանության եվրոպական հիմնադրամ կստեղծի

Եվրամիությունը որոշել է Պաշտպանության եվրոպական հիմնադրամ ստեղծել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Պաշտպանական հիմնադրամը կգործի 2020-ից և կապահովի տարեկան €5.5 մլրդ ներդրում ռազմարդյունաւբերության ոլորտում:

Մոգերինին շեշտել է, որ դա չի նշանակում, թե ԵՄ-ն կրկնօրինակելու է ՆԱՏՕ-ի գործառույթները:


«Սա պաշտպանունակության հզորացմանն ուղղված շատ հավակնոտ նախագիծ է և միտված է ամրապնդելու այն աշխատանքը, որը կատարվում է ՆԱՏՕ-ի հետ»,-ասել է նա:

Հիմնադրամը կստեղծվի Պաշտպանության և անվտանգության եվրոպական ծրագրի համաձայն, որը հաստատվել է դեռ 2016-ի նոյեմբերին: Ըստ Մոգերինիի, այն ուղղված չէ եվրոապական բանակ, եվրոպական շտաբային կառույցներ ստեղծելուն: Հիմնադրամը կունենա 2 «պատուհան», որոնք կհամալրեն իրար, սակայն կտարբերվեն բյուջեով և կառուցվածքով:

Առաջինը՝ հետազոտությունների պատուհանը, կզբաղվի նորարար ռազմական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ հետազոտությունների ֆինանսավորմամբ: Իսկ հնարավորությունների պատուհանը հանդես կգա որպես ֆինանսական գործիք, որը թույլ կտա ԵՄ անդամ երկրներին որոշակի քանակի ռազմական տեխնկա համատեղ ձեռք բերել ՝ սեփական ծախսերը կրճատելով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մինչև 2020թ. Եվրահանձնաժողովը մտադիր է մոտ €2.6 մլրդ հավաքել: ԵՄ բյուջեից տարեկան €500 կտրամադրվի, իսկ 2020-ից հետո՝ տարեկան մինչև €1 մլրդ: Մյուս գումարը կփոխանցեն անդամ պետությունները: