Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր ձեռքի անձնական հեռախոսի համարը տվել է մի քանի երկրների ղեկավարներին՝ առաջարկելով ուղիղ զանգահարել իրեն: Թրամփի այդ նախաձեռնությունը առաջացրել է ամերիկյան անվտանգության ծառայությունների անհանգստությունը․ նրանք զգուշանում են, որ Սպիտակ տան ղեկավարի հեռախոսազրույցները կարող են գաղտնալսել օտարերկրյա հատուկ ծառայությունները:Թրամփը իր հեռախոսի համարը տվել է Մեքսիկայի նախագահին ու Կանադայի վարչապետին, վերջինս արդեն օգտվել է դրանից՝ զանգահարել է ԱՄՆ նախագահին, հաղորդում է Associated Press-ը։