20.10.2025
Ընտրությունները Ֆրանսիայում. Մակրոնի հաղթանակը վստահության ճգնաժամի պայմաններում
12.06.2017
Ընտրությունները Ֆրանսիայում. Մակրոնի հաղթանակը վստահության ճգնաժամի պայմաններում

Ֆրանսիայի խորհրդարական ընտրությունների առաջին փուլում առաջատարը երկրի նախագահ Էմանուել Մաքրոնի «Առաջ հանրապետություն» կուսակցությունն է։ Այս մասին հաղորդում է Ֆրանսիայի ՆԳՆ-ն։ Կուսակցության ներկայացուցիչներին կողմ է քվեարկել ընտրողների 32,21%-ը։ Երկրորդ տեղում հայտնվել է «Հանրապետականներ» կուսակցությունը՝ հավաքելով 21,55%, իսկ Մարին Լե Պենի գլխավորած «Ազգաին ճակատը» հավաքել է 14%: Ժան Լյու Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությունը ստացել է ձայների 11,02%-ը, իսկ նախկին իշխող կուսակցությւոնը՝ «Սոցիալիստական կուսակցությունը» ստացել է ձայների 10%-ը: Ինչպես և կանխատեսվում էր ընտրություններին գրանցվել է ռեկորդային ցածր մակարադակի մասնակցություն՝ շուրջ 51 տոկոս: Ֆրանսիայի ներքի գործերի նախարարի բնոոշոմամբ այս ցուցանիշը խոսում է քաղաքական համակարգի նկատմամբ վստահության ճգնաժամի մասին: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններն անցկացվում են մեծամասնական համակարգով, թեկնածուներն ընտրվում են միամանդատ շրջաններից: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է 50%-ից ավելի ձայն ստանա: Այնտեղ, որտեղ դա տեղի չունենա, 1 շաբաթ անց կկայանա քվեարկության 2-րդ փուլը: Այս դեպքում արդեն բավական կլինի ուղղակի ձայների մեծամասնությունը ստանալը: Ենթադրվում է, որ ընտրությունների վերջնական արդյունքները թույլ կտան Մակրոնի կուսակիցներին ստանալ խորհրդարանական տեղերի բացաձակ մեծամասնությունը: Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 18-ին: