24.11.2024
Թրամփը Պուտինի հետ լիաֆորմատ հանդիպում է ցանկանում. AP
prev Նախորդ նորություն

Թրամփի դեմ ՌԴ գործի շահարկումը հատուկ ծառայությունների հեղաշրջում է

ԱՄՆ–ում ներքաղաքական պայքարը հասել է աննախադեպ լարվածության, երբ ԱՄՆ–ի նախագահին մեղադրում են օտարերկրյա պետության ղեկավարի հետ անդրկուլիսային պայմանավորվածությունների մեջ։ «ՌԴ–ի մասին» գործն ԱՄՆ–ում նոր թափ է ստանում` նոր մեղադրանքներ են հնչում։ ԱՄՆ–ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարում է, որ «ռուս հաքերները» պատրաստվում էին հարձակվել 39 ամերիկյան նահանգների վրա`չնայած չեն կեղծել 2016թ.–ի ընտրությունների արդյունքները։

Ամերիացի քաղտեխնոլոգ, Բիլ Քլինթոնի նախկին խորհրդական Ռիչարդ Մորրիսը հայտարարել է, որ դա հատուկ ծառայությունների հեղաշրջում է։


Ըստ նրա, «ՌԴ–ի մասին» գործն ԱՄՆ–ում այդպիսի մաշտաբների է հասել, քանի որ ԱՄՆ–ում իսթեբլիշմենթը, այդ թվում մեդիա, շատ լիբերալ է և վատ է ընկալում Թրամփին, փոխանցում է «Евразия.эксперт»–ը։

Նա չի կարծում, թե Թրամփին շուտով տապալելու են։ Իմփիչմենթը կարող է տեղի ունենալ, Ներկայացուցիչների պալատի ձայների մեծամասնության և Սենատի 2/3–րդ համաձայնությամբ, սակայն այդ երկու տեղերում էլ հանրապետականները մեծամասնություն ունեն ու Թրամփին տապալելը դժվար կլինի։


Մոսկվայի հետ կապերի մասին Թրամփի շուրջ սկանդալը մասամբ նպատակ ունի նաև շեղել Հիլարի Քլինթոնի պաշտոնավարման շուրջ հետաքննությունից հասարակության ուշադրությունը։

Ըստ նրա, գլխավոր նպատակն է թուլացնել Թրամփին և ի վերջո տապալել։

«ՌԴ–ի ու ԱՄՆ–ի շահերից է բխում ունենալ լավ հարաբերություններ։ Սակայն դեմոկրատները` ՌԴ–ի հետ լավ հարաբերություններ ունենալու Թրամփի ձգտումը ներկայացնում եմ իբր Թրամփի ու Պուտինի անդրկուլիսային պայմանավորվածություն»,– նշել է նա։