24.11.2024
Չինաստանին վրդովցրել են Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի ծրագրերը
prev Նախորդ նորություն

Լավրովը և Թիլերսոնը քննարկել են «ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը». ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը»: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում՝ ամփոփելով ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցի արդյունքները:

«Հունիսի 29-ին ամերիկյան նախաձեռնությամբ կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Քննարկվել են ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը սպասվում է G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը հուլիսի 7-8-ը տեղի է ունենալու Համբուրգում: