24.11.2024
Սպիտակ տուն․ Թրամփը կբանակցի Պուտինի հետ G20 գագաթնաժողովի շրջանակում
prev Նախորդ նորություն

Չինաստանին վրդովցրել են Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի ծրագրերը

ԱՄՆ-ի վերջին գործողությունները, ներառյալ՝ Թայվանին զենք վաճառելն ու չինական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելը, կխաթարեն երկկողմանի հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը՝ Վաշինգտոնում, լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Reuters-ը։

Նա նշել է, որ այդ գործողությունները հակասում են Ֆլորիդայում ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առաջնորդների հանդիպման ոգուն եւ խաթարում են վստահությունը։

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպը հայտնել է Թայվանին 1,42 մլրդ դոլարի զենք վաճառելու ծրագրերի մասին։ Պետդեպում նշել են, որ զենքի վաճառքը ցուցադրում է Թայվանի ինքնապաշտպանության հնարավորությանն ԱՄՆ-ի աջակցությունը։ Սակայն ընդգծվել է, որ Չինաստանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունն անփոփոխ է մնացել։