24.04.2025
Ադրբեջանա-թուրքական լոբբին հերթական պարտությունն է կրել ԵԽԽՎ-ում. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ քարտուղարություն է հանձնվել Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը

Քիչ առաջ ԵԽԽՎ քարտուղարություն է հանձնվել վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը:

VERELQ-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախաձեռնությունը քարտուղարություն է հանձնվել ԵԺԿ խմբի նորվեգացի անդամ Ինգրիդ Սկոյի անունից: Փաստաթղթի տակ ստորագրել է 160 պատվիրակ: 


Հիշեցնենք, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորները Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանում բանաձեւ են ընդունել նրա անդամների պատասխանատվության սկզբունքի վերաբերյալ: Փոփոխությունները ենթադրում են, որ այսուհետ Վեհաժողովը կկարողանա պաշտոնից ազատել ԵԽԽՎ նախագահին ու տեղակալներին: Մինչ այս նման մեխանիզմ չի գործել:


Պեդրո Ագրամունտի հեռացման հարցը կքննարկվի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում:

Ռուսաստանը դադարեցրել է Եվրոպայի խորհրդին վճարումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար