24.11.2024
Ֆրանսահայ Ժորժ Քեփենեկյանն ընտրվել է Ֆրանսիայի 3-րդ խոշորագույն քաղաքի` Լիոնի քաղաքապետ
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ում դիվանագիտական սեփականության հարցով

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին, եթե ԱՄՆ-ն չլուծի ռուսական դիվանագիտական սեփականության հետ կապված խնդիրը։ Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Այդ կերպ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի հանդիպումը։

«Փորձել են հանգուցալուծել կուտակված խնդիրները, այդ թվում նախկին՝ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից ԱՄՆ-ում Ռուսաստանի անշարժ գույքի հակաիրավական բռնագրավման հետ կապված։ Ռուսական կողմն ընդգծել է, որ եթե Վաշինգտոնը չլուծի այդ եւ մյուս խնդիրները, ներառյալ՝ մեր դիվանագիտական հաստատությունների աշխատանքի համար խոչընդոտներ ստեղծելը, փոխադարձության սկզբունքի հիման վրա մենք կօգտագործենք պատասխան միջոցների մեր իրավունքը»,- ասվում է հաղորդագրությունում։


Ըստ CNN հեռուստաալիքի, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը գրեթե լուծել են ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական սեփականության հարցը: Այս մասին Պետդեպատամենտում մոտ 2.5 ժամ տևած բանակցությունների արդյունքում հայտարարել է Ռյաբկովը:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ վերադարձնել ռուսներին այդ երկրում ռուսական դիվանագիտական առաքելության սեփականությունը հանդիսացող գույքը, փոխարենը ոչինչ չստանալով: 


Հիշեցնենք, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը 2016 թվականի դեկտեմբերին ռուսական դիվանագիտական առաքելության աշխատակիցների համար փակել էր ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանության այսպես կոչված ամառանոցների հասանելիությունը: