24.11.2024
Հնարավոր է կիրառեն ցուցարարների դեմ. ԱՄՆ-ն կարող է վերանայել Թուրքիային զենքի վաճառքը
prev Նախորդ նորություն

Ֆրանսահայ Ժորժ Քեփենեկյանն ընտրվել է Ֆրանսիայի 3-րդ խոշորագույն քաղաքի` Լիոնի քաղաքապետ

Ֆրանսահայ Ժորժ Քեփենեկյանն ընտրվել է Ֆրանսիայի 3-րդ խոշորագույն քաղաքի` Լիոնի քաղաքապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժերար Կոլոմին, հայտնում է Asbarez-ը:


Աղբյուրը մանրամասնում է, որ Կոլոմը, որը երկրի նոր կառավարության կողմից նշանակվել է ներքին գործերի նախարարի պաշտոնում, ինքն էր առաջադրել Քեփենեկյանի թեկնածությունը: Հայտնի է, որ 2014թ. սկսած Քեփենեկյանը ծառայում էր որպես Լիոնի քաղաքապետի մշակութային և խոշոր միջոցառումների հարցերով առաջին տեղակալ:


Նշվում է, որ հայազգի գործիչը ծնվել է 1949թ.՝ օգոստոսի 9-ին: Նա մասնագիտությամբ ուրոլոգ-վիրաբույժ է: Քեփենեկյանը ֆրանսահայ համայնքի ակտիվ անդամ է, ինչպես նաև Լիոնի «Բուլուքյան հիմնադրամի» խորհրդի անդամ:


Ֆրանսիական լրատվամիջոցները մատնանշում են, որ Քեփենեկյանը ամուր կապված է հայկական մշակույթին և հիշողությանը: Նա ակտիվ ներդրում է ունեցել քաղաքի զարգացման գործում: