24.11.2024
Պուտինն ու Թրամփը ևս մեկ հանդիպում են ունեցել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի օգնությունը ՀՀ-ին նվազում է, փոխարենը երկիր են գալիս ամերիկյան ներդրումներ. դեսպան

Միացյալ Նահանգները Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններում փորձում է շեշտը դնել Հայաստանի ներսում նոր աշխատատեղերի ստեղծման վրա: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել է 1990-ականների երկրորդ կեսին Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Փիթեր Թոմսենը։


«Ի սկզբանե մենք ցանկացել ենք Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելուց անցում կատարել տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, իսկ երրորդ փուլում, երբ օգնության կարիքը նվազի, անցնել առևտրի և ներդրումների, որոնք հայերի համար աշխատատեղեր կստեղծեն»,– ասել է նա:


Թոմսենի խոսքով, այսօր Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անցում են կատարում հենց դեպի երրորդ փուլ, երբ ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին նվազում է, սակայն փոխարենը երկիր են գալիս ամերիկյան ներդրումներ, որոնց շնորհիվ Հայաստանում նոր արտադրություններ կստեղծվեն: Այս կապակցությամբ ամերիկյան նախկին դիվանագետը շեշտում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի աշխատանքը, ով վերջերս այցելել էր Կալիֆոռնիայում գործող առաջադեմ ընկերություններ։


«Դա փայլուն դիվանագիտության օրինակ է. նա փորձում է Google-ը, Microsoft-ը և այլ հսկաների Հայաստան բերել, որպեսզի Հայաստանում պատվիրեն ծրագրային որոշ լուծումներ»,– ասել է նա:


Տնտեսական հարցերից բացի Հայաստանին անհրաժեշտ է կարգավորել նաև քաղաքական, առաջին հերթին՝ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, նշում է նախկին դեսպանը։


«Բոլոր նախագահները, իսկ ես լավ ճանաչում եմ բոլորին, այդ թվում և նախագահ Սերժ Սարգսյանին, շատ լավ մարդիկ, արդյունավետ առաջնորդներ են: Ես մեծ հարգանք ունեմ Սերժի նկատմամբ: Սակայն, որոշակի ժամանակ է գալիս, երբ քանակականից ցանկալի է անցնել որակական փոփոխությունների»,– ասել է նա: