24.11.2024
Լիոնի նորընտիր հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել ՀՀ-ում ու Արցախում. Ասպարեզ
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Թրամփը ևս մեկ հանդիպում են ունեցել

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը համբուրգյան G20-ի շրջանակներում, բացի պաշտոնական երկու ժամից ավելի տևած հանդիպումից, ևս մեկ, ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել: Այս մասին գրում են ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով Սպիտակ տանը, իսկ Կրեմլը այս տեղեկատվությունը դեռ ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել:   


Նշվում է, որ երկրորդ զրույցը առաջնորդների միջև տեղի է ունեցել պետությունների  ղեկավարների համար տված ընթրիքի ժամանակ, իրենց առաջին հանդիոպւմից ժամեր անց: Եվ եթե առաջին հանդիպման մանրամասները հայտնի են, ապա այս դեպքում շատ քիչ մանրամասներ կան: Ըստ Washington Post-ի, երկրորդ առանձնազրույցը նրանց միջև տևել է շուրջ մեկ ժամ, ընթրիքի ընթացքում Թրամփը իր տեղից տեղափոխվել է Վլադիմիր Պուտինի հարևան դատարկ աթոռին: Թրամփը եղել է մենակ, իսկ Պուտինի հետ եղել է իր պաշտոնական թարգմանիչը:


Պարբերականի գնահատականով, այն փաստը, որ ԱՄՆ նախագահն ինքն է նախաձեռնել երկրորդ հանդիպումը վկայում է, թե որքան շատ էր ցանկանում Թրամփը մտերմիկ հարաբերություններ հաստատել Պուտինի հետ: Բայց ակնհյատ է, որ այս հանդիպման մասին տեղեկությունները ԱՄՆ առաջնորդի հասցեին նոր քննադատության առիթ կտան:


Ի դեպ, Սպիտակ տան աղբյուրը երկրորդ հանդիպման փաստը հաստատել է այն բանից հետո, ինչ ԶԼՄ-ները նման լուրեր հաղորդեցին, մինչդեռ առաջինը այդ հանդիպման մասին հայտարարել էր Eurasia Group միջազգային հետազոտա-կոնսալտինգային ընկերության ղեկավար Յեն Բրեմմերը, ում այդ մասին պատմել էին ընթրիքի մասնակիցները: