24.11.2024
Թրամփը «մտացածին» է անվանել ԱՄՆ ընտրություններին ՌԴ-ի միջամտության վարկածը
prev Նախորդ նորություն

Բանկերը պատերազմ են հայտարարել Ռուսական բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանին

Ռուսական բանկերի միության շուրջ վեճը խաղաղ լուծում չստացավ։ Միությունից դուրս գալու մասին հայտարարած 8 խոշոր բանկերին մտադիր են հետեւել այլ խաղացողներ եւս։ Միության ղեկավար Գարեգին Թոսունյանի քաղաքականության հետ չհամաձայնողները մտադիր են միանալ «Ռոսսիա» միությանը՝ այն արմատապես փոփոխությունների ենթարկելով։ Գարեգին Թոսունյանը պնդում է, որ այդ իրադարձությունները միությունում բարեփոխումերի առիթ չեն, գրում է «Կոմերստանտ»-ը։


Այն մասին, որ Ռուսաստանի բանկերի միության շուրջ ծավալված իրադրությունը խաղաղ լուծում չի ստանա, «Կոմերսանտ»-ին ասել են խոշոր բանկերի թոփ մենեջերները։ Նրանց խոսքով՝ Գարեգին Թոսունյանը չի ցնականում կամավոր լքել իր պաշտոնը։


«Դա հաշվի առնեկով՝ այժմ քննարկվում է միությունից եւս մի շարք խոշոր բանկերի դուրս գալը։ Անցյալ շաբաթ միության հետ հարաբերությունները խզելու մասին հայտարարած խոշոր բանկերի խումբը (Սբերբանկ, ՎՏԲ, ՎՏԲ 24, Ալֆա բանկ, «Օտկրիտիե» ֆինանսական կենտրոն, Բինբանկ, Ռոսսելխոզբանկ եւ Գազպրոմբանկ) մի շարք բանկերի հետ բանակցություններ է սկսել՝ նրանց «Ռոսսիա» միությանը ներգրավելու համար։ Վերջնական որոշում բանկերը պետք է կայացնեն առաջիկայում։


Նշվում է, որ խոսքը «ԱԿ Բարս», «Զենիթ» բանկերի եւ նրա «դուստրերի»՝ Լիպեցկոմբանկի, Սովկոմբանկի, Աբսոլյուտ բանկի, Սվյազ բանկի եւ Ռոսեվրոբանկի մասին է։


Նախատեսվում է գործընթացն իրականացնել առանց ավելորդ աղմուկի եւ մեղադրական նամակների։ Պաշտոնական մեկնաբանություններում բանկերը շատ զուսպ են։


Իսկ Գարեգին Թոսունյանը մտադիր չէ առանց պայքարի հանձնվել։ Պարբերականի աղբյուրների խոսքով՝ անցյալ շաբաթ Թոսունյանը զանգահարել է բանկիրներին՝ նրանց համոզելով դաշինք կազմել ընդդեմ միությունը լքած ութնյակի եւ հայտարարել Ռուսական բանկերի միությանն իրենց հավատարմության մասին, սակայն աջակցություն չի ստացել եւ դրա հետ կապված՝ չեղարկել է հուլիսի 26-ին ծրագրված խորհրդակցությունը։


«Ըստ էության՝ հասկանալի է, որ Ռուսական բանկերի միությունը Թոսունյանի հետ չի կարող գոյատեւել, սակայն հույս կար, որ նա կարող է գեղեցիկ հեռանալ։ Այժմ այդ հույսը գրեթե չի մնացել»,-ասել է բանկիրներից մեկը։


Պարոն Թոսունյանն անձամբ «Կոմերսանտ»-ին ասել է, որ ինքը տեղյակ չէ նշված վարկային կազմակերպությունների՝ միությունից դուրս գալու մասին։ «Բայց եւս մեկ անգամ կարող եմ ընդգծել, որ դա յուրաքանչյուր բանկի իրավունքն է։ Իհարկե, նման գործընթացը ցանկալի չէ, բայց մենք դեռ չենք ծրագրում այդ պատճառով փոփոխություններ սահմանել միությունում, իսկ ես կմնամ նախագահի պաշտոնում»,-եզրափակել է նա։