24.11.2024
Բանկերը պատերազմ են հայտարարել Ռուսական բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանին
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ի և ՌԴ հարաբերություններում ամենաբարդ ժամանակաշրջանն է «սառը պատերազմի» ավարտից հետո

ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում ամենաբարդ ժամանակաշրջանն է «սառը պատերազմի» ավարտից հետո։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը CNN-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի կողմից իրավիճակի «ապակայունացումը» նվազեցրել է դիվանագիտական վերբեռնման հույսերը։

«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում ամենաբարդ ժամանակաշրջանն է «սառը պատերազմի» ավարտից հետո»,- ասել է նա՝ հավելելով, որ «սառը պատերազմի» ավարտից հետո «հույս ունեին Ռուսաստանի հետ սերտ համագործակցություն զարգացնել»։ Բայց «Ղրիմի անեքսիայից ու Ուկրաինայի արեւելքում իրավիճակի ապակայունացումից» հետո ՆԱՏՕ-ի ու Մոսկվայի հարաբերությունները զգալիորեն վատացել են։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն ուզում է խուսափել հետագա լարվածությունից։

«Քանի դեռ մենք ուժեղ ենք, քանի դեռ մենք կանխատեելի ենք, մենք կարող ենք քաղաքական երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, որպեսզի փորձենք կանխել էսկալացիան ու խուսափել նոր սառը պատերազմից»,- ասել է Սթոլթենբերգը։